Thursday, April 2, 2015

Նիհարում ենք ճիշտ!

Մոտենում է ամառը, ու այս շրջանում շատերը փորձում են կիրառել էքստրեմալ դիետաներ արագ նիհարելու համար, իսկ մարզասրահներում շարժվելու տեղ չկա: Սկսեմ նրանից, որ "ամռանը պատրաստվել" պետք է սկսել շատ ավելի վաղ, քան դրանից 3 ամիս առաջ... Ավելին, ճիշտ սնվել ու շատ շարժվել պետք է ամբողջ տարի: Բայց դուք որոշել եք հիմա: Ինչ ասեմ, էլի լավ է: Կարևորը սկսելն է: 
Խորհուրդ չեմ տալիս դիմել ծայրահեղ քայլերի: Ամբողջությամբ բացառելով ածխաջրերը դուք միայն կդանդաղեցնեք ձեր մետաբոլիզմը (նյութափոխանակությունը), ձեր օրգանիզմը կստանա ահազանգ արտակարգ իրավիճակի մասին և կսկսի խնայել իր ռեսուրսները ու շաատ դժվարությամբ կազատվի յուղային պաշարներից: 
Առաջարկում եմ հարցին մոտենալ ավելի ռացիոնալ և հեռանկարային տեսանկյունից: Ներկայացնեմ այն պայմանները, որոնց հետևելու դեպքում դուք կարագացնեք ձեր մետաբոլիզմը, դրական փոփոխություններ կտեսնեք արտաքին տեսքում և ինքնազգացողությունում` չենթարկելով ձեր օրգանիզմը մեծ սթրեսների: 

1) Օրեկան խմեք նվազագույնը  8 բաժակ ջուր: Ջուրը դա ՋՈՒՐ է, թեյը, կոֆեն, հյութերը` ՀԵՂՈՒԿՆԵՐ: Քիչ ջուրը նշանակում է վատ մետաբոլիզմ, ավելորդ յուղ և ցելյուլիտ:
2) Արթնանալուց անմիջապես հետո խմեք 1-2 բաժակ ջուր, որից 15-20 րոպե հետո կարելի է նախաճաշել (եթե չունեք առավոտյան կարդիոմարզում):
3) Մետաբոլիզմի արագացման համար խմեք կիտրոնով ջուր, կոճապղպեղով (имбирь), դարչինով և կիտրոնով թեյ, կոճապղպեղ և դարչին ավելացրեք նաև տարբեր կերակուրների մեջ,  մրգերից նախապատվությունը տվեք թուրինջին և կիտրոնին:
4) Սնվեք օրական 5-6 անգամ, փոքր չափաբաժիններով, 2-3 ժամը մեկ: Երբեք սոված մի մնացեք:
5) Խմեք շատ թեյ առանց շաքարի:
6) Սնվեք 6-ից հետո ևս: Բայց ածխաջրերը օգտագործեք մինչև 6-ը, 6-ից հետո` սպիտակուցային սննունդ, բանջարեղեն և ոչ քաղցր մրգեր:
7) Քնեք օրեկան 7-8 ժամ, այլապես օրգանիզմը կենթարկվի սթրեսի և կսկսի կուտակել յուղեր դժվար ժամանակների համար:
8) Ընդունեք կոնտրաստային ցնցուղ և ծովային աղով լոգանքներ: Դա կբարձրացնի ձեր իմունիտետը, կլավացնի արյան շրջանառությունը, հետևաբար` կարագացնի մետաբոլիզմը:
9) Աշխատեք բացառել պոլիհագեցած և տրանսյուղերը, տարատեսակ երշիկներն ու նրբերշիկները, քաղցրավենիքը և հացաբուլկեղենը:
10) Եթե չդիմացաք և կերաք ինչ-որ ավելորդ բան, ապա շարունակեք ինչպես ոչինչ չի եղել, ԲԱՅՑ լրացրեք այդ բացթողումը ինտենսիվ մարզմամբ:
11) Զբաղվեք սպորտով! Ամենալավ արդյունքների համար համատեղեք ուժային և կարդիո մարզումները, յուղերը վառելու գործում շատ արդյունավետ է ինտերվալային կարդիոն:
12) Եղեք ակտիվ, շատ շարժվեք օրվա ընթացքում:

Հարցերի դեպքում, կոնսուլտացիայի, սննդակարգի և անհատական մարզումների համար գրեք alex.arakelyan@outlook.com էլ. հասցեին, Facebook-ով` https://www.facebook.com/AlexYerevan, կամ զանգահարեք 091277574 (նույն համարով նաև Viber և Watsapp)