Բլոգի մասին


Ամեն նոր օր հնարավորություն է տալիս դառնալ ավելի լավը, քան երեկ էիր։ 
Ինքնակատարելագործումը դժվար ու սիստեմատիկ աշխատանք է։ Բայց ինչպես յուրաքանչյուր աշխատանք, այն արդյունավետ չի կարող լինել, եթե չիրականացվի սիրով ու նվիրվածությամբ։  

Ժամանակակից աշխարհը շատ արագ փոփոխվող միջավայր է, որին հարմարվելու համար պետք է սովորել ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները, անընդհատ աշխատել սեփական անձի զարգացման վրա։ Օրգանիզմի հոգեկան, մտավոր և ֆիզիկական բաղադրիչները անբաժանելի են, հետևաբար աշխատանքը պետք է կատարվի բոլոր ուղղություններով։ Սպորտը, ճիշտ սննդակարգը, արդյունավետ հանգիստը, առողջ սեռական կյանքը հաջողությունների հասնելու ու լիարժեք կյանքով ապրելու հիմնական գրավականներն են։

Այս բլոգը նախատեսված է տարբեր տարիքի, ֆիզիկական պատրաստվածության աստիճանի, մասնագիտությունների  տղամարդկանց (և ոչ միայն) համար։ Բացի առողջ ապրելակերպի մասին քննարկումներից այստեղ կգտնեք նաև ժամանցային նյութեր կանանց, ավտոմեքենաների, սպորտային նորությունների մասին, այսինքն այն ամենը, ինչ հետաքրքիր է մեզ՝ հայ տղամարդկանց։)


No comments:

Post a Comment