Saturday, February 27, 2016

Ինչպես են աշխատում մկանները. էներգետիկ պրոցեսները մկանային բջիջում

Ինչպես են աշխատում մկանները. էներգետիկ պրոցեսները մկանային բջիջում
Մարդու մարմնում կան 3 տիպի մկաններ՝ հարթ, կմախքային մկաններ և սրտամկան: Հարթ մկանները ծածկում են մեր ներքին օրգանները, և դրանք մենք չենք կարող մեծացնել: Կմախքային մկանները դրանք մեր սիրած մկաններն են, որոնց վրա աշխատում ենք մարզասրահներում:
Կմախքային մկանները կազմված են հյուսվածքներից, դրանք էլ իրենց հերթին՝ մկանային բջիջներից: Յուրաքանչյուր մկանային բջիջում կա երկու միջուկ, որոնք պատասխանատու են բաժանման և վերականգնման համար: Մկանների կրճատումն իրականացնում են միոֆիբրիլները (թելերը), որոնք պարունակվում են մկանային բջիջներում: Միոֆիբրիլների քանակը մկանային բջիջում կարող է հասնել մի քանի հազարի: Այսպիսով, մկանային բջիջները ձևավորում են հյուսվածք, որը իր հերթին գոյացնում է մկան:
Մկանները պարունակում են հյուսվածքներ, նյարդային վերջույթներ, անոթներ: Մկանի կրճատումը տեղի է ունենում նյարդային իմպուլսների միջոցով, որոնք մկանային հյուսվածք են գալիս ողնուղեղից:
Մկանային կրճատում
Մկանային կրճատումը տեղի է ունենում նյարդային իմպուլսի փոխանցման միջոցով գլխուղեղ – ողնուղեղ – անհրաժեշտ մկաններ ուղղությամբ:
Մարդը կարգավորում է մկանների կրճատման ինտենսիվությունը նյարդային վերջույթներով տրվող իմպուլսի միջոցով:
Մկանային էներգիա
ԱՏՖ-ի (ադենոզինտրիֆոսֆատ) մոլեկուլը մկանային կրճատման համար անհրաժեշտ էներգիայի հիմնական աղբյուրն է: ԱՏՖ տրոհման պրոցեսում ազատվում է էներգիա, որը տալիս է իմպուլս մկանների կրճատման համար: Ինտենսիվ աշխատանքի ժամանակ ծախսվում է ԱՏՖ-ը, այդ պատճառով անվերջ մարզվել հնարավոր չէ:
Կա ԱՏՖ-ի երեք հիմնական աղբյուր՝ կրեատինաֆոսֆատի տրոհում, գլյիկոլիզ և օրգանական տարրերի օքսիդացում:
Կրեատինաֆոսֆատը տրոհվում է մինչև կրեատինի և ֆոսֆատային խմբի, որն իր հերթին միանում է ԱԴՖ-ին (ադենոզինդիֆոսֆատ), ձևավորելով ԱՏՖ: 
ԱԴՖ + կրեատինաֆոսֆատ = ԱՏՖ + կրեատին
Գլիկոլիզը մկաններում պարունակվող գլիկոգենի տրոհման գործընթացն է: Արդյունքում ձևավորվում են գլյուկոզայի մեկ մոլեկուլ և կաթնաթթվի երկու մոլեկուլ: Գլիկոգենի տրոհումը, ինչպես և կրեատինաֆոսֆատի տրոհումը, տեղի է ունենում առանց թթվածնի մասնակցության: Ինչքան շատ գլիկոգեն է կուտակել մեր օրգանիզմը, այնքան շատ էներգիա կունենանք մարզման ժամանակ: Գլիկոլիզի գործընթացը տեղի են ունենում ուժային մարզման ժամանակ՝ առանց թթվածնի մասնակցության (անթթվածին կամ անաէրոբ մարզում):
C6H12O6 + 2H3PO4 + 2ԱԴՖ = 2C3H6O3 + 2ԱՏՖ + 2H2O
ԱՏՖ-ի վերջին աղբյուրը դա օրգանական նյութերի օքսիդացումն է, որը տեղի է ունենում թթվածնի ակտիվ մասնակցությամբ: Սկզբում տրոհվում են ածխաջրերը, հետո միայն՝ յուղերը: Դիմացկունության զարգցման համար կատարվող աշխատանքի ժամանակ օրգանիզմը օգտագործում է էներգիայի հենց այս աղբյուրը (թթվածնային կամ աէրոբ մարզում):

C6H12O6 + 6O2 + 38 ԱԴՖ + 38 H3PO4 = 6CO2 + 44H2О + 38ԱՏՖ

No comments:

Post a Comment